ԱԱ. Մալխաս Ամոյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

285

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Մ23 աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը պարտվեց կիսաեզրափակիչում 0:5 հաշվով: Մրցակիցն աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Ադրբեջանի ներկայացուցիչ Սանան Սուլեյմանովն էր: 

Առաջին մրցափուլում գորգի մրցավարը պասիվ տվեց Ամոյանին: Ադրբեջանցի ըմբիշը հնարավորություն չունեցավ գլորում կատարել: Առաջին մրցափուլն ավարտվեց Սուլեյմանովի առավելությամբ՝ 1:0:

Երկրորդ մրցափուլում ադրբեջանցի ըմբիշին հաջողվեց 4 միավորանոց գցումով հաշիվը դարձնել 5:0 եւ մինչեւ վերջին վայրկյանը պաշտպանվեց: Գորգի մրցավարը երկրորդ մրցափուլում Սուլեյմանովին այդպես էլ պասիվ չտվեց եւ Մալխաս Ամոյանին պարտերում վերեւից աշխատելու հնարավորություն չտվեց:

Սեպտեմբերի 22-ին Ամոյանը կպայքարի աշխարհի առաջնության երկրորդ բրոնզե մեդալի եւ օլիմպիական ուղեգրի համար:

Ամոյանն ու Սուլեյմանովը նախորդ անգամ հանդիպել էին 2022 թվականի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում, որտեղ Հայաստանի ներկայացուցիչը հաղթել էր 6:5 հաշվով: 

Մալխաս Ամոյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչիչ, որտեղ կրկին ժամանակից շուտ 9:0 հաշվով պարտության է մատնել Լիտվայի ներկայացուցիչ Պաուլիուս Գալկինասին: 1/8 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 9:1 հաշվով առավելության է հասել Ֆրանսիայի ներկայացուցիչ Ջոնի Բարի նկատմամբ:

Քառորդ եզրափակիչում 3:1 հաշվով հաղթել է աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, սերբ Վիկտոր Նեմեշին:

Նախորդ հոդվածը«Միլանի» նախկին մարզիչը գլխավորեց Թուրքիայի հավաքականը
Հաջորդ հոդվածըԱՄԷ-ն նշել է ՌԴ-ի դերը Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցում