ԱՄԷ-ն նշել է ՌԴ-ի դերը Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցում

271

Արաբական Միացյալ Էմիրությունները նշում են Ռուսաստանի միջնորդական ջանքերի կարևորությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության լիցքաթափման հարցում։

Այդ մասին հինգշաբթի հայտարարել է ԱՄԷ պետնախարար Ահմեդ Ալի աս Սայեգը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ Լեռնային Ղարաբաղի հարցով։

«ԱՄԷ-ն ողջունում է կրակի դադարեցումը, ինչին հնարավոր եղավ հասնել Ռուսաստանի միջնորդությամբ։ Դա նշանակում է, որ բոլոր շահագրգիռ կողմերը որոշել են գնալ իրավիճակի լիցքաթափման ճանապարհով»,- ասել է նա։

Ալի աս Սայեգը նշել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները գնահատում են ռուսաստանցի խաղաղապահների դերը Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու հարցում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱԱ. Մալխաս Ամոյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
Հաջորդ հոդվածըԱմերիկյան սենատորներն առաջարկել են պատժամիջոցներ Բաքվի դեմ