‘ ԱԱ-2014. 5-րդ օրվա խորհուրդը’

850

Օրվա բեկումնային դրվագը. Աշխարհի առաջնության արդյունավետությունն ընդհատեց Իրան- Նիգերիա հանդիպումը, որն ավարտվեց 0:0 հաշվով: Հետաքրքիր է, որ այս երկու թիմերն էլ  բարձր կարգի մրցաշարերում չեն հաղթել՝ սկսած 1998 թվականից, այնպես որ՝ այս արդյունքը վիճակագրության  սիրահարներին չի զարմացրել:  Իսկ այն բանում, որ  եղան նաև ճիշտ կանխպատեսումներ, մեղավոր են դարպասապահները՝ նիգերիացի Վենսան Էնյաման և իրանցի Ալիրեզա Հագիգին: Այն փոքրաթիվ հարվածները, որ կատարվեցին դարպասի ուղղությամբ, նրանք հաջողությամբ հետ մղեցին:

Օրվա աղոթքը.  Իրան- Նիգերիա հանդիպման մրցավարի եզրափակիչ սուլոցից հետո աֆրիկացիները դաշտի կենտրոնում սկսեցին աղոթել. դարպասապահ Վենսան Էնյաման ծնկի իջավ, իսկ դաշտում գտնվող  խաղացողները տեղավորվեցին նրա շուրջը: Հետաքրքիր է՝ ինչ առիթով էին նրանք դիմում Ամենաբարձրյալին. իրենց երախտագիտությո՞ւնն էին հայտնում, որ չեն պարտվել, թե՞ մի կաթիլ հաջողություն էին ուզում Բոսնիա և Հերցեգովինա հանդիպման համար:

Օրվա ամենաարագ գոլը. Աշխարհի առաջնության ամենարագ գոլը գրանցվեց ԱՄՆ-Գանա հանդիպման ժամանակ՝ ամերիկացիների թիմի ավագ Կլինտ Դեմպսիի կողմից: Խաղի  29-րդ վայրկյանին վերջինս հայտնվեց հակառակորդի տուգանային հրապարակում, պաշտպանի վերահսկողությունից ազատվեց և դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ: Նշենք, որ այս գոլը աշխարհի առաջնությունների պատմության մեջ դեռևս ամենաարագը չէ.  2002 թվականին Թուրքիայի ընտրանու հարձակվող Հաքան Շուքյուրը  աչքի ընկավ Հարավային  Կորեայի հետ հանդիպման  12-րդ վայրկյանին: Իսկ  Դեմպսիի գոլը  ամենարագների շարքում առայժմ 5-րդն է:

Օրվա հերոսը.  5–րդ оրվա գլխավոր հերոսը դարձավ գերմանացի Թոմաս Մյուլերը:  Պորտուգալիայի  հետ խաղում մյունխենյան «Բավարիայի» հարձակվողը դաշտում անցկացրեց 82 րոպե և հասցրեց 3 գոլ խփել հակառակորդի դարպասը:

Օրվա հիասթափությունը. Պորտուգալիայի հավաքականի առաջատար Քրիստիանո Ռոնալդուն, մեծամասնության կարծիքով, գերմանացիների հետ խաղում  չկարողացավ անել այն, ինչի ընդունակ է: Ի դեպ, պորտուգալացիների մարզիչ  Պաուլու Բենտուն այս տեսակետների հետ համաձայն չէ և հայտարարել է, որ Ռոնալդուի պատրաստվածության հետ ոչ մի խնդիր չկա:

Оրվա հուզմունքը. Ֆուտբոլի մեծ երկրպագու, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ոգևորությամբ հետևում էր իր երկրի հավաքականի խաղին, ուրախանում և հուզվում ամեն մի խփած գնդակից հետո: Ի դեպ, խաղից հետո Անգելա Մերկելը հանդիպել է ֆուտբոլիստների հետ:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. ՀԷՑ-ը չափն անցնում է. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյանը ցույց տվեց տարբերակ, թե ինչպես կարելի է չթանկացնել էլ.էներգիան. Տեսանյութ ‘