‘ԱԱ-2018. Հեռարձակումների բացման պաշտոնական հոլովակը’

1519

ՖԻՖԱ-ն ներկայացրել է այն տեսահոլովակը, որով մեկնարկելու են Աշխարհի առաջնության հանդիպումները։ Երաժշտությունը գրել է գերմանացի կոմպոզիտոր Հանս Ցիմերը։ Անիմացիոն լուծումների հիմքում՝ Ֆաբերժեի ստեղծած թանկարժեք իրերն են, որոնք հանրահայտ ոսկերիչը պատրաստում էր Ռոմանովների կայսերական ընտանիքի համար։ Հոլովակում կա նաև աշխարհի չեմպիոն դարձած երկրների մասին հիշատակումներ։  

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը:

Նախորդ հոդվածը‘Բենզեմա. «Հասկացել եմ ՖՖՖ-ի նախագահի էությունը»’
Հաջորդ հոդվածը‘Միրոսլավ Կլոզեն՝ ԱԱ-ի և ռմբարկուական ռեկորդի մասին’