Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի խաղում Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիան մրցեց Աֆրիկայի չեմպիոն Սենեգալի հետ։ Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով։
39-րդ րոպեին Դորտմունդի «Բորուսիայի» 19-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի փոխանցումից հետո «Լիվերպուլի» 32-ամյա կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը գրավեց սենեգալցիների դարպասը, որը պաշտպանում է Լոնդոնի «Չելսիի» 30-ամյա խաղացող Էդուար Մենդին (տեսանյութ)։
Առաջին խաղակեսի ավելացված երրորդ րոպեին էլ Լոնդոնի «Տոտենհեմի» 29-ամյա հարձակվող Հարի Քեյնն օգտագործեց «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի փոխանցումը եւ խփեց անգլիացիների երկրորդ գոլը (տեսանյութ)։
Եվս մեկ գոլային փոխանցում Ֆոդենը կատարեց 57-րդ րոպեին Լոնդոնի «Արսենալի» 21-ամյա կիսապաշտպան Բուկայո Սակային, որը չվրիպեց (տեսանյութ)։
Անգլիան քառորդ եզրափակիչում կմրցի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հետ, որը 3:1 հաշվով պարտության է մատնել լեհերին։
ԱԱ-2022, 1/8 եզրափակիչ
Անգլիա — Սենեգալ՝ 3:0 (տեսանյութ)
Ջորդան Հենդերսոն, 38, Հարի Քեյն, 45+3, Բուկայո Սակա, 57