ԱԱ-2022․ Գանան հաղթեց գոլառատ խաղում (տեսանյութ)

332

Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրի վերջին խաղային օրվա գոլառատ հանդիպումների շարքը շարունակեցին Հարավային Կորեայի և Գանայի հավաքականները: H խմբի խաղում Աֆրիկայի ներկայացուցիչը հաղթանակի հասավ 3-2 հաշվով։

Առաջին խաղակեսից հետո Գանայի հավաքականը 2-0 հաշվով հաղթում էր անգլիական «Սաութհեմփթոնի» պաշտպան Մոհամեդ Սալիսուի ու Ամստերդամի «Այաքսի» կիսապաշպան Մոհամեդ Կուդուսի գոլերի շնորհիվ, սակայն ընդմիջումից հետո հանդիպման հաշիվը հավասարվեց։ 3 րոպեում դուբլի հեղինակ դարձավ Հարավային Կորեայի առաջնությունում խաղացող Չո Գու Սունը։ Այնուամենայնիվ, քիչ անց գանացիները դարձյալ առաջ անցան հաշվի մեջ։ Դուբլի հեղինակ դարձավ Մոհամեդ Կուդուսը, որը ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը։

Ալ Ռայան քաղաքի «Էդուքեյշն Սիթի» ստադիոնում կայացած խաղին ներկա էր 43983 հանդիսական։

Այս հաղթանակից հետո Գանայի հավաքականը վաստակեց 3 միավոր և հավասարվեց խմբի առաջատար Պորտուգալիային, որը նոյեմբերի 28-ին՝ Երևանի ժամանակով 23։00-ին, երկրորդ տուրի հանդիպումը կանցկացնի ուրուգվայցիների հետ։ Հարավային Կորեայի հավաքականն ունի մեկ միավոր և Ուրուգվայի հետ բաժանում է 3-4-րդ տեղերը։

Առաջին տուրում Հարավային Կորեան գոլազուրկ ոչ-ոքի էր խաղացել Ուրուգվայի հետ, իսկ Գանան 2-3 հաշվով պարտվել էր Պորտուգալիային:

Հիշեցնենք, որ խաղային օրվա առաջին մրցավեճում Կամերունի և Սերբիայի հավաքականները բաժանվել էին մարտական ոչ-ոքիով՝ 3-3։

ԱԱ-2022, երկրորդ տուր

Հարավային Կորեա – Գանա՝ 2-3 (տեսանյութ)

Չո Գու Սուն, 58, 61 — Մոհամեդ Սալիսու, 24, Մոհամեդ Կուդուս, 34, 68

Նախորդ հոդվածըԱդրբեջանը փոխանցել է սեպտեմբերին զոհված 13 հայ զինծառայողի մարմին
Հաջորդ հոդվածըԱԱ-2022. Բրազիլիան կոտրեց շվեյցարացիների դիմադրությունը (տեսանյութ)