ԱԱ-2022․ Կանադան 36 տարի անց դարձյալ նվաճեց եզրափակիչ մրցաշարի ուղեգիր

439

Կանադան 36 տարի անց դարձյալ նվաճեց աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։ Հյուսիսամերիկյան գոտու ընտրական մրցաշարի նախավերջին տուրում կանադացիները 4։0 հաշվով պարտության մատնեցին Ջամայկայի թիմին եւ 28 միավորով առաջին տեղում են։

Երկրորդ տեղին եւ ուղեգրին հավակնում են ԱՄՆ-ի, Մեքսիկայի եւ Կոստա Ռիկայի հավաքականները։

Նախորդ անգամ Կանադան աշխարհի առաջնության մասնակցել է 1986-ին, երբ չեմպիոն դարձավ Արգենտինան։ Այն ժամանակ կանադացիները ԽՍՀՄ-ի, Ֆրանսիայի եւ Հունգարիայի հետ խմբում գրավել են վերջին տեղը։

Նախորդ հոդվածըՌԴ ՊՆ. Ադրբեջանը հետ է քաշել իր ստորաբաժանումները Փառուխ գյուղից
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» համաձայնության է հասել Ռաֆինյայի հետ