ՌԴ ՊՆ. Ադրբեջանը հետ է քաշել իր ստորաբաժանումները Փառուխ գյուղից

2919

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումները Արցախի Փառուխ գյուղից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ ՊՆ-ն այդ մասին հաղորդագրություն է տարածել։ «Անցկացված բանակցությունների արդյունքներով`  ադրբեջանական կողմը իր ստորաբաժանումները հետ է քաշել Փառուխ բնակավայրից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Ադրբեջանական կողմը երկու անգամ խախտել է հրադադարը Ասկերանի շրջանում. «Փոխհրաձգության հետևանքով երկու կողմերն ունեն երկուական վիրավոր։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը՝ կոնֆլիկտի կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ կայունացրել է իրավիճակը»։

Նախորդ հոդվածըԱդրբեջանը խախտել է եռակողմ հայտարարությունը․ ՌԴ ԱԳՆ եւ ՊՆ
Հաջորդ հոդվածըԱԱ-2022․ Կանադան 36 տարի անց դարձյալ նվաճեց եզրափակիչ մրցաշարի ուղեգիր