ԱԱ-2022․ Մրցաշարի ամենատարեց ֆուտբոլիստները և ով է ռեկորդակիրը

349

Մեքսիկայի հավաքականի դարպասապահ Ալֆրեդո Տալավերան կլինի առաջիկա ԱԱ-ին մասնակցող ամենատարեց ֆուտբոլիստը։

Ալֆրեդոն միակ ֆուտբլիստն է ԱԱ-ին հայտավորված խաղացողների շրջանում, ով 40 տարեկան է։

Միանգամից մի քանի ֆուտբոլիստ ԱԱ-ի նախաշեմին արդեն նշել է իր 39-րդ տարեդարձը։ Այդ վետերաններն են պաշտպան Դանի Ալվեշը (Բրազիլիա), կանադական ֆուտբոլի լեգենդար կիսապաշտպան Ատիբա Հատչինսոնը, դարպասապահներ Ռեմկո Պասվերը (Նիդերլանդներ) և Էյջի Կավաշիման (Ճապոնիա)։

Իսկ ահա բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվան ու թունիսցի դարպասապահ Այմեն Բալբուլին 38 տարեկան են։

Նշենք, որ ԱԱ-ում տարիքային ռեկորդը պատկանում է Եգիպտոսի հավաքականի նախկին դարպասապահ Էսսամ էլ Հադարիին, որը նախորդ ԱԱ-ին մասնակցում էր 45 տարեկան հասակում։ Մինչ այդ ռեկորդը պատկանում էր կոլումբացի դարպասապահ Մոնդրագոնին (43 տարեկան)։ Ստացվում է, որ այս տարվա մրցաշարում նոր տարիքային ռեկորդ չի գրանցվի։

Նախորդ հոդվածըԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունն ապատեղեկատվություն է․ ՀՀ ՊՆ
Հաջորդ հոդվածըՆԱՏՕ-ի երկրների դեսպանների հավաքը կկայանա Բրյուսելում