ԱԱ-2022․ Նիդերլանդները նվաճեց ուղեգիրը, Ուկրաինան ու Թուրքիան կխաղան փլեյ-օֆֆում (տեսանյութ)

490

Աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարում ավարտվեցին վերջին տուրի հանդիպումները։

D խմբում Ուկրաինայի հավաքականը հյուրընկալվելիս 2։0 հաշվով առավելության հասավ բոսնիացիների նկատմամբ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոյի եւ ուկրաինական «Դնեպր-1»-ի հարձակվող Արտյոմ Դովբիկի գոլերի շնորհիվ եւ 12 միավորով գրավեց երկրորդ տեղը՝ նվաճելով անցումային հանդիպումների մասնակցելու իրավունք։

Երկրորդ տեղին հավակնում էր նաեւ Ֆինլանդիան, որը տանը 0։2 հաշվով պարտվեց խմբի հաղթող, աշխարհի չեմպիոն Ֆրանսիային եւ 11 միավորով գրավեց երրորդ տեղը։

G խմբում Նիդերլանդների հավաքականը «Տոտենհեմի» կիսապաշտպան Սթիվեն Բերգվեյնի եւ «Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայի գոլերի շնորհիվ 2։0 հաշվով հաղթեց Նորվեգիային, 23 միավորով գրավեց առաջին տեղը եւ նվաճեց ուղեգիրը։ 21 միավորով երկրորդ տեղը գրավեց Թուրքիան, որը 2։1 հաշվով պարտության մատնեց Չեռնոգորիային եւ գարնանը կմասնակցի անցումային հանդիպումների։

Նորվեգիան 18 միավորով գրավեց երրորդ տեղը եւ ավարտեց պայքարը։

E խմբում դեռ նախորդ տուրում Բելգիան ապահովել էր առաջին, Ուելսը՝ երկրորդ տեղը։ Վերջին տուրում այս թիմերի խաղում գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

Չեխիան 2։0 հաշվով հաղթեց Էստոնիային եւ 14 միավորով գրավեց երրորդ տեղը, բայց Ազգերի լիգայում վարկանիշի շնորհիվ կմասնակցի անցումային հանդիպումներին։

ԱԱ-2022, ընտրական մրցաշարվերջին տուր

խումբ

Ֆինլանդիա — Ֆրանսիա՝ 0:2 (տեսանյութ)

Քարիմ Բենզեմա, 66, Կիլիան Մբապե, 76

Բոսնիա եւ Հերցեգովինա — Ուկրաինա՝ 0։2 (տեսանյութ)

Ալեքսանդր Զինչենկո, 58, Արտյոմ Դովբիկ, 79

Մրցաշարային դրություն․Ֆրանսիա՝ 18, Ուկրաինա՝ 12, Ֆինլանդիա՝ 11, Բոսնիա-Հերցեգովինա՝ 7, Ղազախստան՝ 3։

E խումբ

Ուելս — Բելգիա՝ 1։1

Կիֆեր Մուռ, 32 — Կեւին Դե Բրույնե, 12

Չեխիա — Էստոնիա՝ 2։0

Յակուբ Բրաբեց, 59, Յան Սիկորա, 85

Մրցաշարային դրություն․Բելգիա՝ 20, Ուելս՝ 15, Չեխիա՝ 14, Էստոնիա՝ 4, Բելառուս՝ 3։

G խումբ

Նիդերլանդներ — Նորվեգիա՝ 2։0 (տեսանյութ)

Սթիվեն Բերգվեյն, 84, Մեմֆիս Դեպայ, 90+1

Չեռնոգորիա — Թուրքիա՝ 1։2

Ֆատոս Բեչիրայ, 3 — Քերեմ Աքթյուրօգլու, 22, Օրկուն Քյոկչու, 60

Ջիբրալթար — Լատվիա՝ 1։3

Լիամ Ուոլքեր, 7 — Վլադիսլավ Գուտկովսկի, 25, Ռոբերտ Ուլդրիկիս, 55, Ռայմոնդս Կրոլիս, 75

Մրցաշարային դրություն․ Նիդերլանդներ՝ 23 միավոր, Թուրքիա՝ 21, Նորվեգիա՝ 18, Չեռնոգորիա՝ 12, Լատվիա՝ 9, Ջիբրալթար՝ 0։

Նախորդ հոդվածըԶոհվել է պայմանագրային զինծառայող Մերուժան Հարությունյանը
Հաջորդ հոդվածըՊրեմիեր լիգայի նախագահը հրաժարական կտա