Պրեմիեր լիգայի նախագահը հրաժարական կտա

430

Սաուդյան Արաբիայի կառավարության ներդրումների պետական հիմնադրամի կողմից «Նյուքասլ Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը գնելու պատճառով Անգլիայի Պրեմիեր լիգայի նախագահ Գարի Հոֆմանը հրաժարական կներկայացնի, հաղորդում է BBC-ն։

Պրեմիեր լիգայի ակումբները հոկտեմբերին բողոք էին ներկայացրել լիգայի ղեկավարության դեմ, որը հավանություն էր տվել գործարքին։ Հոֆմանն ընդունել էր պատասխանատվությունը։ Նա Պրեմիեր լիգան ղեկավարում է 2020թ․ ապրիլից։

Պրեմիեր լիգայի կանոնադրությամբ արգելված է պետական միջամտություն ակումբների կամ լիգայի գործերին, իսկ սաուդյան հիմնադրամը պատկանում է Սաուդյան Արաբիայի Թագավորությանը։ «Նյուքասլի» նախկին սեփականատեր Մայքլ Էշլին ակումբը վաճառել է 350 միլիոն եվրոյով։

Նախորդ հոդվածըԱԱ-2022․ Նիդերլանդները նվաճեց ուղեգիրը, Ուկրաինան ու Թուրքիան կխաղան փլեյ-օֆֆում (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» հեռացրեց տեխնիկական տնօրենին