ԱԱ-2022. Անգլիայի թիմը չկարողացավ հաղթել ամերիկացիներին (տեսանյութ)

319

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Անգլիայի հավաքականը մրցեց ամերիկացիների հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով։

Մրցակցի դարպասին 2 հարված կատարեց Անգլիան, 1 հարված՝ ԱՄՆ-ի թիմը։

B խմբում չորս թիմերն էլ պահպանում են 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավարությունը։ Անգլիան 4 միավորով առաջատարն է, Իրանն ունի 3 միավոր։ ԱՄՆ-ի թիմը երրորդն է՝ 2 միավոր։ Ուելսը եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ 1 միավոր։

Մեկնարկային տուրում Անգլան 6:2 հաշվով հաղթել իրանցիներին, ԱՄՆ-ի թիմը 1:1 հաշվով էր խաղացել Ուելսի հետ։

Վերջին տուրում Անգլիայի հավաքականը նոյեմբերի 29-ին կմրցի Ուելսի, ԱՄՆ-ի թիմը՝ իրանցիների հետ։

ԱԱ-2022, B խումբ, երկրորդ տուր

Անգլիա — ԱՄՆ՝ 0:0 (տեսանյութ)

Ուելս — Իրան՝ 0:2

Ռուզբեհ Չեշմի, 90+9, Ռամին Ռեզայան, 90+11

Հեռացում՝ դարպասապահ Ուեյն Հենեսի (Ուելս), 86

Մրցաշարային դրություն․ Անգլիա՝ 4 միավոր, Իրան՝ 3,  ԱՄՆ՝ 2, Ուելս՝ 1:

Նախորդ հոդվածըԱԱ-2022. Նիդերլանդների հավաքականը չկարողացավ կոտրել Էկվադորի դիմադրությունը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԱԱ-2022․ Օրվա հանդիպումները