ԱԱ-2022. 1/8 եզրափակիչի 14 մասնակից եւ 6 զույգ արդեն հայտնի են

325

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հայտնի դարձավ 1/8 եզրափակիչի 16 մասնակիցներից 14-ը։

Դեկտեմբերի 1-ին խմբային փուլի հանդիպումներն ավարտվեցին E եւ F խմբերում։

1/8 եզրափակիչ դուրս եկավ Մարոկկոն ու աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան եւ Ճապոնիան ու Իսպանիան։

Ավելի վաղ փլեյ-օֆֆի ուղեգրեր նվաճել էին աշխարհի չեմպիոն Ֆրանսիան, Ավստրալիան, Ամերիկայի գավաթակիր Արգենտինան, Լեհաստանը, Նիդեռլանդները, Աֆրիկայի չեմպիոն Սենեգալը, Անգլիան, ԱՄՆ-ի թիմը։

Երկու հաղթանակներից հետո ուղեգրերն ապահովել են նաեւ Բրազիլիան ու Պորտուգալիան։

Հայտնի է նաեւ 1/8 եզրափակիչի վեց զույգ։

ԱԱ-2022, 1/8 եզրափակիչ

Դեկտեմբերի 3

Նիդեռլանդներ — ԱՄՆ՝ 19:00 (Երեւանի ժամանակ)

Արգենտինա — Ավստրալիա` 23:00

Դեկտեմբերի 4

Ֆրանսիա — Լեհաստան` 19:00

Անգլիա — Սենեգալ՝ 23:00

Դեկտեմբերի 5

Ճապոնիա — Խորվաթիա` 19:00         

G1 — H2` 23:00        

Դեկտեմբերի 6

Մարոկկո — Իսպանիա` 19:00         

H1 — G2`  23:00

G խումբ

Մրցաշարային դրություն 2 տուրից հետո․ Բրազիլիա՝ 6 միավոր, Շվեյցարիա՝ 3, Կամերուն՝ 1, Սերբիա՝ 1։

H խումբ

Մրցաշարային դրություն 2 տուրից հետո․ Պորտուգալիա՝ 6 միավոր, Գանա՝ 3, Հարավային Կորեա՝ 1, Ուրուգվայ՝ 1։

Նախորդ հոդվածըԱԱ-2022․ Օրվա հանդիպումները
Հաջորդ հոդվածըՌոբերտո Մարտինեսը լքեց Բելգիայի թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը