‘Աբդուլլահ Գյուլ. Թուրքիայի հաջորդ վարչապետը կլինի Ահմեդ Դավութօղլուն’

910

Թուրքիայի հաջորդ վարչապետը և «Արդարություն և բարգավաճում» կուսակցության առաջնորդը կլինի ներկայիս արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Ինչպես հաղորդում է Hurriyet-ը, այդ մասին օգոստոսի 19-ին հայտարարել է Թուրքիայի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը` իր նստավայրում հրաժեշտի ընդունելության ժամանակ:

«Ես Դավութօղլուին բերեցի քաղաքականություն եւ անշուշտ, դարձյալ նրան կսատարեմ, կփորձեմ նրան փոխանցել փորձը, որպեսզի նա հաջողակ լինի իմ ստեղծած կուսակցությունում», — ասել է Գյուլը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթել է օգոստոսի 10-ին կայացած նախագահական ընտրություններում: Օգոստոսի 27-ին, մինչև նախագահի լիազորությունները Գյուլից Էրդողանին հանձնելը, տեղի կունենա կուսակցության համագումար, որի ընթացքում կհայտարարվի կուսակցության նոր նախագահի և վարչապետի անունը: 

Նախորդ հոդվածը‘ՀՔԾ-ն վարույթ է ընդունել շորթման դեպքի առթիվ քննվող քրեական գործը’
Հաջորդ հոդվածը‘Մինսկում կկայանա Ուկրաինայի, Եվրամիության եւ Մաքսային միության ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը’