‘ Աբիդալը «Օլիմպիակոսում» աշխատանքը գերադասել է «Բարսելոնայից»’

967

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Էրիկ Աբիդալը մերժել է «կապտանռնագույնների»՝ ակումբի ենթակառուցվածքներում պաշտոն ստանձնելու առաջարկն ու որոշում կայացրել աշխատանքի անցնել հունական «Օլիմպիակոսում», ուր խաղում էր մինչև ֆուտբոլային կարիերայի ավարտը։ Այդ մասին Աբիդալն անձամբ է հայտնել «France Football» պարբերականին։

««Բարսելոնան» ինձ առաջարկել էր թիմի խաղացողների և ակումբի ղեկավարության միջև կապող դեր կատարել, բայց, օրինակ, Լիոնել Մեսսին անձամբ լավ գիտի նախագահ Խոսեպ Բարտոմեուին, այնպես որ ես կարիք չունեմ գնալու ղեկավարության մոտ և փոխանցելու նրա ցանկությունը։ «Բարսայում» ինձ առաջարկել էին նաև աշխատել ֆուտբոլային դպրոցների հետ, բայց դա կապված է հաճախակի թռիչքների հետ, իսկ ես ընտանիք և այլ կարևոր անձնական գործեր ունեմ, որոնցով ուզում եմ հասցնել զբաղվել։ Օրինակ՝ իմ հիմնադրամը։

«Օլիպիակոսում» ուզում են, որ ես մարքեթինգային, հովանավորչական, ինչպես նաև մինչմրցաշրջանային նախապատրաստության հարցերով զբաղվեմ, իսկ դա շատ ավելի հեշտ է։ Ստիպված չեմ լինի օրական 24 ժամ աշխատել, դրա համար էլ համաձայնեցի»,-ասել է Աբիդալը։

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հերթական հարսանիքին է մասնակցել’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկացի նահանգապետը ներողութուն է խնդրել Հնդկաստանից՝ հնդիկի հետ վատ վարվելու համար’