Աբխազիայի ղեկավար․ Զելենսկին փորձում է պատերազմ հրահրել Կովկասում

290

Վլադիմիր Զելենսկին փորձում է պատերազմ հրահրել Կովկասում, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան։

Ավելի վաղ Զելենսկին Վրաստանի ղեկավարությանը կոչ է արել «վերականգնել իրենց տարածքային ամբողջականությունը՝ երկրորդ ճակատ բացելու միջոցով»։

«Զելենսկին և նրա թիկունքում կանգնած ուժերը փորձում են ռազմական իրավիճակ հրահրել Անդրկովկասում և նոր արյունահեղ պատերազմ սանձազերծել մեր տարածաշրջանում»,- ասել է Բժանիան մամուլի ասուլիսում։

Ըստ նրա՝ Զելենսկու նմանատիպ հայտարարությունները վերջերս պարբերաբար հնչում են։

«Կուզենայի, որ դուք ուշադրություն դարձնեք Արևմուտքի արձագանքին։ Այն շատ ճլորած է կամ առհասարակ չկա։ Որովհետև նրանք Աբխազիայի վերաբերյալ նույնպիսի տեսակետ ունեն»,- ընդգծել է Աբխազիայի առաջնորդը։ Նա նաև նշել է, թե հուսով է, որ Վրաստանի ղեկավարությունը զսպվածություն և պրագմատիզմ կդրսևորի։

Նախորդ հոդվածըՔրիստինե Խանումյան. Բլոկադային պատմություններ․ Թե ինչ եղավ այն բանից հետո, երբ Քոչարյանի «առիթով» զանգեցի տիկին Սեդային
Հաջորդ հոդվածըԺոզե Մոուրինյոն կարող է վերադառնալ «Ռեալ»