‘Աբովյան փողոցում ավտոբուսը բախվել է թերթի կրպակին’

925

Այսօր, ժամը 08:00-ի սահմաններում, Higer մակնիշի ավտոբուսը Աբովյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրին տեղադրված «Հայմամուլ» ընկերությանը պատկանող թերթի կրպակին: Shamshyan.com-ը հայտնում է, որ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:

Կայքի տեղեկություններով՝ Մյասնիկյան պողոտայից իջնելու ժամանակ վարորդը նկատել է, որ ավտոմեքենան տեխնիկական խնդիր ունի, ու եթե ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր է՝ վթարն ավելի ողբերգական լիներ: Միայն վարորդի ճիշտ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել խուսափել վատթարագույնից: Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, և պարզվել է, որ նա եղել է սթափ:

Մանրամասները՝ այստեղ:

Նախորդ հոդվածը‘Արցախում «Վիլիսը» պայթել է ականի վրա. Արմավիրի քաղաքապետը ծանր վիրավորվել է, նրա վարորդը մահացել’
Հաջորդ հոդվածը‘Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին’