‘Աբրահամ-Ռամիրես մենամարտը տեղի կունենա ապրիլի 9-ին, Լաս Վեգասում’

1016

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն 35-ամյա Արթուր Աբրահամի եւ մեքսիկացի 24-ամյա Խիլբերտո Ռամիրեսի միջեւ մենամարտը տեղի կունենա ապրիլի 9-ին, ԱՄՆ-ի Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում: Այս մասին տեղեկացնում է հայ բռնցքամարտիկի հայաստանյան մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Աբրահամն իր վերջին մենամարտն անցկացրել է նախորդ տարվա նոյեմբերի 21-ին, Գերմանիայի Հանովեր քաղաքում՝ բրիտանացի Մարտին Մարեյի դեմ, եւ միավորներով հաղթանակ է տարել (115:112, 112: 115, 116:111):

Նախորդ հոդվածը‘Վան Գալը համաձայնել է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից’
Հաջորդ հոդվածը‘«World Soccer Shop». 2015-ին ամենաշատը Մեսսիի մարզաշապիկն գնել’