‘Վան Գալը համաձայնել է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից’

965

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը համաձայնել է հեռանալ ակումբից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Այդ մասին հայտնում է Daily Mirror-ը:

«Կարմիր սատանաներ»-ի հետ մասնագետի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2017 թվականը, սակայն հոլանդացին պատրաստ է վաղաժամկետ լուծարել այն:

Հիշեցնենք՝ վերջին ամիսներին Անգլիայում բազմաթիվ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Վան Գալը կարող է լքել «Յունայթեդ»-ը՝ անբավարար արդյունքների պատճառով:

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Առանց իմ հավանության ոչ մի տրանսֆեր չի իրականանա»’
Հաջորդ հոդվածը‘Աբրահամ-Ռամիրես մենամարտը տեղի կունենա ապրիլի 9-ին, Լաս Վեգասում’