ԱԳՀ․ Հակամարտության ավարտից հետո ուկրաինացի փախստականները ստիպված կլինեն լքել երկիրը

209

Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում ապրող ուկրաինացի փախստականները հակամարտության ավարտից հետո ստիպված կլինեն լքել երկիրը և վերադառնալ հայրենիք։

Այդ մասին Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳՀ) կուսակցության համանախագահ Ալիս Վայդելը։

«Պարզ է, որ երբ պատերազմն ավարտվի, բոլոր ուկրաինացիները տուն կուղարկվեն։ Ամեն դեպքում պետք է, որ նրանք վերականգնեն երկիրը»,- նշել է նա։

Վայդելը հավելել է, որ Ուկրաինայի փախստականները ԳԴՀ-ում երկարաժամկետ հեռանկար չունեն, իսկ նրանց սոցիալական վճարների հատկացումը սխալ որոշում էր։

ԳԴՀ-ն առնվազն 1 միլիոն ուկրաինացիների է ընդունել։

ԱԳՀ-ն առաջատար քաղաքական ուժերի մեջ միակ կուսակցությունն է, որը հանդես է գալիս հակառուսաստանյան պատժամիջոցները չեղարկելու  և Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար Մոսկվային բանակցային գործընթացում ներգրավելու օգտին։ Կուսակցությունը չի պաշտպանում Կիևին զենքի մատակարարումը։

Նախորդ հոդվածըՄասքը հայտարարել է, որ ընտրություններում չի քվեարկի Բայդենի օգտին
Հաջորդ հոդվածըԲորելը Մերձավոր Արևելքում բացառապես «երկու պետությունների հիմքով» որոշման կողմնակից է