Բորելը Մերձավոր Արևելքում բացառապես «երկու պետությունների հիմքով» որոշման կողմնակից է

186

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հանդես է գալիս ոչ թե սոսկ Մերձավոր Արևելքում խաղաղ գործընթացի օգտին, այլ բացաապես հօգուտ պաղեստինյան պետության ստեղծման և  Իսրայելի հետ նրա գոյակցության։

Այդ մասին նա հայտարարել է ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարների նիստին մասնակցելու համար Բրյուսել ժամանելուց հետո։

«Ես այլևս չեմ խոսի խաղաղ գործընթացի մասին, այլ միայն՝ երկու պետությունների հիմքի վրա որոշման։ Եվ ես հիմա լուրջ եմ խոսում»,- ասել է նա։

Բորելը նշել է, որ ներկայիս խորհրդակցությանը հրավիրել է Եգիպտոսի, Իսրայելի, Հորդանանի, Պաղեստինի և Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարներին։

 «Նախկինում երբեք մենք այսքան կարևոր հյուրեր չենք ունեցել այսքան դրամատիկ հանգամանքներում։ Բոլոր մասնակիցները, որոնք առնչվում են Գազայի իրավիճակին, ընդունել են հրավերը»,- հավելել է նա։

Նախորդ հոդվածըԱԳՀ․ Հակամարտության ավարտից հետո ուկրաինացի փախստականները ստիպված կլինեն լքել երկիրը
Հաջորդ հոդվածըԱԳՀ ղեկավար․ Մեր՝ իշխանության գալու դեպքում  հնարավոր է՝ Գերմանիան դուրս գա ԵՄ-ից