‘ԱԳՆ. Եվրախորհրդարանի բանաձեւը հակասում է ԵՄ դիրքորոշմանը’

881

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը մեկնաբանություն է տվել News.am կայքին, որտեղ անդրադարձել է երեկ Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւին: Հիշեցնենք, որ այդ բանաձեւում անդրադարձ կա նաեւ ԼՂ հիմնախնդրին:

«Եվրախորհրդարանի «Արևելյան գործընկերությանը» նվիրված բանաձևում ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող ձևակերպումները հակասում են Եվրոպական Միության պաշտոնական դիրքորոշմանը, ինչպես նաև հիմնախնդրի կարգավորման գործընթացում միջնորդական առաքելության միջազգային մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի մոտեցումներին: Չնայած նրան, որ վերոհիշյալ բանաձևը միայն խորհրդատվական կարծիքի բնույթ է կրում, այնուամենայնիվ, անկախ այս ձևակերպումների հեղինակների շարժառիթներից, նրանք պետք է գիտակցեն, որ պատասխանատվություն են կրում կարգավորման գործընթացի վրա դրանց հնարավոր բացասական ազդեցության և եռանախագահների՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին վնասելու համար»,- հայտարարել է Քոչարյանը:

 

Նախորդ հոդվածը‘Գեղարքունիքի մարզի դատախազն ազատվել է աշխատանքից’
Հաջորդ հոդվածը‘Զլատանի պոկերը և Ռոնալդուի դուբլը. ՉԼ-ի 3-րդ տուրի բոլոր գոլերը (տեսանյութ)’