‘ԱԳՆ-ը դատապարտում է Եգիտոսում վերջին ահաբեկչական գործողությունները’

715

Արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է վերջին օրերին Եգիպտոսում` բազմաթիվ մարդկան մահվան պատճառ դարձած ահաբեկչական գործողությունները:  

«Մենք դատապարտում ենք բազմաթիվ մարդկանց զոհերի պատճառ դարձած` Եգիպտոսում վերջին օրերին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները և լիահույս ենք, որ Եգիպտոսի իշխանությունների ջանքերն ուղղված երկրում կայունության և համերաշխության հաստատմանը արդյունավետ կլինեն, որին իր նպաստը կարող է բերել համաժողովրդական հանրաքվեով ընդունված նոր Սահմանադրությունը», — ասվում է ի պատասխան «Արմենպրեսս» գործակալության հարցի ԱԳՆ լրատվական ծառայության տրամադրած հաղորդագրությունում:

 

Նախորդ հոդվածը‘ԿԸՀ-ն բաշխել է ՏԻՄ ընտրություններին հանձնաժողովների պաշտոնները’
Հաջորդ հոդվածը‘ Բուդաղյանների բողոքի քննությունը միտումնավոր ձգձգելու վերաբերյալ լուրջ կասկածներ կան’