‘ԿԸՀ-ն բաշխել է ՏԻՄ ընտրություններին հանձնաժողովների պաշտոնները’

785

Այսօրվա հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավտոմատացված համակարգի միջոցով` էլեկտրոնային վիճակահանությամբ, իրականացրել է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի թվով 53 համայնքներում 2014 թվականի մարտի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:

ԿԸՀ լրատվական ծառայության փոխանցմամբ, Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 25-ական,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 18-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 4-ական,
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 3-ական,
«Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 3-ական,
«Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)` 3-ական:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը, ուժը կորցրած է ճանաչել հանձնաժողովի 2012 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների նախապատրաստման և անցկացման բնագավառում Հայաuտանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը հաստատելու մաuին» որոշումը:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսը մարտի 1-ին հանրահավաք կանցկացնի Ազատության հրապարակում ‘
Հաջորդ հոդվածը‘ԱԳՆ-ը դատապարտում է Եգիտոսում վերջին ահաբեկչական գործողությունները’