‘ԱԳՆ. Թուրքիան չի լռի, եթե Իսրայելը հարձակվի մուսուլմանական երկրի վրա’

882

Թուրքիան չի հանդուրժի և լուռ դիտորդի դեր չի ստանձնի, եթե Իսրայելը հարձակում գործի որևէ մուսուլմանական երկրի վրա, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, այսօր փոխանցել է Zaman թերթը: Նախարը դատապարտել է սիրաիական իշխանությունների անգործությունը՝ երկրի տարածքի վրա Իսրայելի գրոհների առնչությամբ: «Սիրիական վարչակարգը, որը 22 ամիս շարունակ ռմբահարում և գնդակոծում է իր խաղաղ բնակիչներին, չգիտես ինչու՝ չի պատասխանում երկրի տարածքին Իսրայելի հասցրած հարվածներին: Իսկ գուցե Իսրայելի և Ասադի վարչակարգի միջև գաղտնի պայմանավորվածությո՞ւն կա»,- հարց է տվել Դավութօղլուն: Ըստ նախարարի՝ նախագահ Ասադն օգտագործում է Իսրայելի գրոհները, որպեսզի ներկայանա «որպես զոհ» և օգնություն ստանա մահմեդական երկրներից:

Հիշեցնենք, որ այս շաբաթ իսրայելական օդուժը ռմբահարել է Դամասկոսի մերձակա ռազմական հետազոտական կենտրոնը, զոհվել է երկու մարդ, հինգ հոգի վիրավորվել են, շենքը զգալի նյութական վնասներ է կրել: Սիրիական բանակի հրամանատարության հայտարարության համաձայն՝ մի քանի ամիս շարունակ հետազոտական կենտրոնի վրա հարձակումներ են գործել նաև զինված ընդդիմության գրոհայինները: 

Նախորդ հոդվածը‘Twitter սոցիալական ցանցը լայնածավալ հակերական հարձակման է ենթարկվել’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը հեռախոսազրույց է ունեցել Պարույր Հայրիկյանի հետ’