‘ԱԳՆ. Կմշակվի Հայաստան-ԵԽ 2015-17թթ․ գործողությունների ծրագիր’

880

Երեկ Երևանում կայացել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի հանդիպումը: ԱԳՆ-ն նշում է, թե հաշվի առնելով ընթացիկ Գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումը` հայկական կողմի մասնակիցները վերահաստատեցին նոր՝ 2015-2017թթ. Գործողությունների ծրագիր մշակելու անհրաժեշտությունը: «Այդ առթիվ Եվրոպայի խորհրդի գործընկերներին ներկայացվեցին ապագա Գործողությունների ծրագրի գերակա ուղղություններն ու ակնկալվող արդյունքները»,- ասված է ԱԳՆ մամլո հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են նաև մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ 2012-2014 թվականների Գործողությունների ծրագրի կատարման արդյունքները:

 

Նախորդ հոդվածը‘ Սկսվել է Ալբանիա – Հայաստան խաղի տոմսերի վաճառքը ‘
Հաջորդ հոդվածը‘ Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի 23-րդ տուրի լավագույն գոլի հեղինակ (տեսանյութ)’