ԱԳՆ-ն խոստացել է «ձեռքերը ծալած չնստել»

360

ՉԺՀ արտաքին գործերի նախարար Վան Ին հունգարացի գործընկերոջ՝ Պետեր Սիյյարտոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, թե Պեկինը մտադիր չէ պասիվորեն  հետևել ուկրաինական հակամարտության սրացմանը, երկուշաբթի տեղեկացրել է Չինաստանի ԱԳՆ-ն։

«Մեր երկիրը այն պետություններից չէ, որը կապ ունի Ուկրաինայի ճգնաժամային իրավիճակի հետ, սակայն մենք մտադիր չենք ձեռքներս ծալած նստել և կողքից պասիվ հետևել, թե ինչ է կատարվում,- Վան Իի խոսքն է մեջբերել արտաքին քաղաքականության գերատեսչությունը։- Ուկրաինական ճգնաժամը ուժեղ հարված է հասցնում ոչ միայն Եվրոպային, դրա բացասական հետևանքներն արդեն զգացվում են ամբողջ աշխարհում»։

ԱԳՆ ղեկավարը հավաստիացրել է, որ Պեկինը մտադիր չէ «կրակին յուղ ավելացնել» և համառորեն «կնպաստի խաղաղ բանակցությունների կայացմանը»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Հայրենիք»–ը կոչ է անում չեղարկել F-16 գնելու դիմումը
Հաջորդ հոդվածըՄուրադովը Ուկրաինայում ՌԴ զորքի հրամանատարներից է