«Հայրենիք»–ը կոչ է անում չեղարկել F-16 գնելու դիմումը

411

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (խորհրդարանում) չներկայացված «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Դոգու Պերինչեկը երկրի իշխանություններին կոչ է արել ետ կանչել ամերիկյան F-16 կործանիչներ գնելու դիմումը։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ավելի վաղ ընդունել է բյուջեի լրացումները, որը բարդացնում է Թուրքիային ամերիկյան F-16 կործանիչների փոխանցումը։ Նախաձեռնությունը պահանջում է երաշխիքներ, որ այդ օդանավերը չեն օգտագործվի Հունաստանի օդային տարածք ներխուժելու համար։

«ԱՄՆ/ՆԱՏՕ-ից F-16 գնելու համառությունը հակասում է մեր ազգային հպարտությանը և շահերին։ «F-35 չտվեցիք՝ գոնե F-16 տվեք» քաղաքականությունը իրեն չարդարացրեց։ Ոչ ոք իրավունք չունի մեր պետությունն այդ վիճակի մեջ դնելու։ Այդ ՆԱՏՕ-ն է մեզ սպառնում Հունաստանից, Արևելյան Միջերկրականից և հյուսիսային Իրաքից։ Մի՞թե ակնհայտ չէ, որ մենք չենք կարող օգտագործել նրանցից ստացած զենքը։ F-16-ի դիմումը պետք է ետ կանչվի, և մեր պահանջմունքները պետք է բավարարվեն Ասիայում մեր իսկական բարեկամների հաշվին, մինչև որ ազգային ռազմական օդանավ ստեղծվի»,- Պերինչեկի խոսքն է մեջբերել Aydinlik թերթը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըCovid-ից մահացությունն աշխարհում աճել է
Հաջորդ հոդվածըԱԳՆ-ն խոստացել է «ձեռքերը ծալած չնստել»