‘ԱԳՆ-ն հարցում անելով է իմանում իրեն առնչվող նորությունները ‘

779

ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջում ժամեր առաջ այսպիսի բովանդակությամբ մի լուր հայտնվեց. «Թբիլիսիում ՀՀ դեսպանության հարցմանն ի պատասխան` Վրաստանի ԱԳՆ-ից հաղորդել են, որ Վրաստանը մտադիր չէ Հայաստանի հետ մուտքի արտոնագրային (վիզային) ռեժիմ մտցնել»: Այս գրությունը կապված էր մամուլում հրապարակված այն տեղեկությունների հետ, որ Վրաստանի եվրաասոցացումից և Մաքսային միությանը ու Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումից հետո Վրաստանը ՀՀ քաղաքացիների համար վիզային ռեժիմ է սահմանելու:

ԱԳՆ-ի մեկ տողանոց այս լուրը ավելի քան հետաքրքիր է: Նախ, եթե Վրաստանը որոշեր, որ Հայաստանի քաղաքացիների համար այսուհետ վիզային ռեժիմ է մտցնում, ապա այդ մասին առաջինը հենց մեր ԱԳՆ-ն պետք է իմանար: Բայց պարզվում է, որ ընթացակարգը կարողէ եւ խախտվել: Ընդ որում, այս պարագայում ոչ թե այն պատճառով, որ Վրաստանը սահմանել է այդ ռեժիմը առանց մեզ տեղյակ պահելու, այլ որ մեր ԱԳՆ-ն նորմալ է համարել, որ նման բան կարող է տեղի ունենալ, դիմել են դեսպանատանը, նրանք էլ զանգել են Վրաստանի ԱԳՆ, այնտեղից ասել են, որ չէ, վիզային ռեժիմ չենք սահմանել, դրանից հետո էլ ՀՀ ԱԳՆ-ն առանց ամաչելու նման հաղորդագրություն է տարածել: Հետաքրքիր է, ի դեպ, Հայաստանին առնչվող ուրիշ էլ ի՞նչ ինֆորմացիաներ կան, որոնց տեղյակ լինելը ԱԳՆ պարտականությունն է, բայց վերջինս այդ մասին իմանում է զանգել-հարցնելով:

Նախորդ հոդվածը‘«Բոինգի» ուղևորների մարմինները տեղափոխող գնացքը դուրս է եկել Տորեզից’
Հաջորդ հոդվածը‘Հոկտեմբերի 26-ին Ռուսաստանը կանցնի «հավիտենական» ձմեռային ժամանակի’