‘ԱԳՆ. Ուկրաինայի նախագահի երդմնակալության արարողությանը կմասնակցեն 56 արտասահմանյան պատվիրակություններ’

838

Ուրբաթ երեկոյի դրությամբ՝ Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պոռոշենկոյի երդմնակալության արարողությանն իրենց մասնակցությունը հաստատել են 56 արտասահմանյան պատվիրակություններ, հաղորդել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տեղեկատվական քաղաքականության վարչության տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը:

Ըստ նրա՝ առնվազն 23 արտասահմանյան պատվիրակություններ կներկայանան պետությունների առաջնորդների, վարչապետների, խորհրդարանների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների մակարդակով: Պատվիրակությունների մի մասը կներկայանա փոխվարչապետների և արտաքին գործոց նախարարների մակարդակով:

Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պոռոշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու այսօր՝ հունիսի 7-ին: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, շենք ունի քաղաքի կենտրոնում’
Հաջորդ հոդվածը‘Շնորհավորանք Ստեփան Դեմիրճյանին ‘