‘Ագուերո. «31 տարեկանում կվերադառնամ իմ սրտի ակումբ»’

927

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ասել է, որ գործող պայմանագրի ավարտից հետո վերադառնալու «Ինդեպենդիենտե», որի կազմում սկսել է կարիերան, իսկ 2006 թվականին տեղափոխվել Եվրոպա՝ Մադրիդի «Ատլետիկո»:

«Միշտ մտածել եմ «Ինդեպենդիենտե» վերադառնալու մասին: Դա կանեմ «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագրիս ավարտից հետո: Չեմ ցանկանում երիտասարդ տարիքում վերադառնալ: Դեռ 4 տարվա պայմանագիր ունեմ. 31 տարեկանում կվերադառնամ իմ սրտի ակումբ»,- Ագուերոյի խոսքերն է մեջբերել «So Foot»-ին տված հարցազրույցում:

Հավելենք, որ Սերխիո Ագուերոն «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարության հետ մինչև 2019 թվականը նախատեսված պայմանագիր ունի:

Նախորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Սաշա Պուտրյան՝ Երկնքի արքայադուստրը’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալ Սոլթ Լեյքը» կրկին հետաքրքրվում է Մովսիսյանով ‘