‘Ադեբայորն իր ընտանիքի անդամներին մեղադրել է գողության և իր փողերը յուրացնելու մեջ’

784

«Տոտենհեմ»-ի հարձակվող Էմմանուել Ադեբայորը պատմել է իր ընտանիքի անդամների կողմից գողության և իր փողերի յուրացման դեպքերի մասին: Ֆուտբոլիստի խոսքով, նրա եղբայր Ռոտիմին նրանից գողացել և վաճառել է Մարկ-Վիվյեն Ֆոեի և Զինեդին Զիդանի անվանական մարզաշապիկները: Բացի դա, նա իրենց մայրիկից 45 հազար եվրո արժողությամբ վզնոց է գողացել, որը նրան նվիրել էր Ադեբայորը և այն իրացրել է ընդամենը 800 եվրոյով.

«Իմ մյուս եղբայրը՝ Կոլան, 25 տարի՝ ապրում է Գերմանիայում: Նա 4 անգամ տուն է ուղևորվել իմ հաշվին: Ես ամբողջովին հոգում եմ նրա երեխաների ուսման ծախսերը: Երբ խաղում էի Մոնակոյում, նա ինձանից գումար խնդրեց, որպեսզի բիզնես սկսի: Աստված գիտի, թե ես նրան ինչքան գումար եմ տվել: Բայց ու՞ր է հիմա նրա բիզնեսը: Ես ցանկանում էի, որ իմ ընտանիքը ֆուտբոլային լիներ, և հոգացի այն մասին, որ Ռոտիմին հայտնվի Ֆրանսիայի ֆուտբոլային ակադեմիաներից մեկում: Մի քանի ամսվա ընթացքում նա այնտեղից 21 հեռախոս գողացավ»,- գրել է Ադեբայորը Ֆեյսբուք իր էջում՝ խոստանալով պատմել նաև իր հոր մասին:

Նախորդ հոդվածը‘ՎՊ-ին դուր է եկել ԹԻՀԿ-ի զեկույցը’
Հաջորդ հոդվածը‘Զուգակշիռ. Շուշիի երկու հրդեհում-ավերումները՝ 1920 եւ1992 թվականներ (փաստեր՝ առանց մեկնաբանության)’