‘ՎՊ-ին դուր է եկել ԹԻՀԿ-ի զեկույցը’

813

Վերահսկիչ Պալատի մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշում է, որ ապրիլի 30-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ ներկայացրել է «Հայաստանի օրինավորության ազգային համակարգի գնահատում 2014»  զեկույցը, որում ուսումնասիրվել են Հայաստանի 13 հաստատությունների և ինստիտուտների (այդ թվում նաև ՀՀ Վերահսկիչ պալատի) հակակոռուպցիոն կանխարգելման մեխանիզմները և երաշխիքները:

Նշվում է, որ ըստ զեկույցի`«Վերահսկիչ պալատը մնում է որպես օրինավորության ազգային համակարգի ամենաուժեղ սյուներից մեկը, և չնայած պալատի գործնական անկախությունը մնում է միջին մակարդակի վրա, բայց բարձր են թափանցիկության, հաշվետվողականության և օրինավորության աստիճանները: ՎՊ-ն շարունակում է պատշաճ կերպով իրականացնել իր առաքելությունը»:

Զեկույցում նշված է, որ, «այլ պետական հաստատությունների հետ համեմատած, Վերահսկիչ պալատը կարելի է համարել ավելի անկախ և թափանցիկ, իսկ հաշվետվողականության տեսակետից պալատի զեկույցները բավականին լավ են մշակված»:

Ըստ երեւույթին, ՎՊ-ին դուր է եկել ԹԻԱԿ-ի զեկույցը եւ հատկապես Պալատի մասին գնահատականները:

Զեկույցի ամբողջական տարբերակն` այստեղ:

 

 

 

Նախորդ հոդվածը‘ Bleacherreport-ը Հենրիխ Մխիթարյանի մասին’
Հաջորդ հոդվածը‘Ադեբայորն իր ընտանիքի անդամներին մեղադրել է գողության և իր փողերը յուրացնելու մեջ’