Ադելիա Պետրոսյանը՝ Ռուսաստանի տարվա լավագույն մարզուհի

342

Հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը «РИА Новости Спорт»-ի ընթերցողների վարկածով ճանաչվել է Ռուսաստանի 2023 թվականի լավագույն մարզուհի:

16-ամյա Պետրոսյանը «Տարվա մարզուհի» անվանակարգում հավաքել է 6792 ձայն և առաջ է անցել սպորտային​​ մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Վիկտորյա Լիստունովայից (5929) ու գեղարվեստական մարմնամարզություն 2021թ․ Եվրոպայի չեմպիոն Լալա Կրամարենկոյից (2561):

Հիշեցնենք, որ Ադելիա Պետրոսյանը դեկտեմբերին Չելյաբինսկում կայացած Ռուսաստանի առաջնությունում առաջին անգամ դարձել էր երկրի չեմպիոն:

Նախորդ հոդվածըՖԻՖԱ-ն տուգանել է Բրազիլիային և Արգենտինային
Հաջորդ հոդվածըՀայերեն տառեր՝ ֆրանսիական ակումբի նոր համազգեստին