ՖԻՖԱ-ն տուգանել է Բրազիլիային և Արգենտինային

264

ՖԻՖԱ-ն տուգանել է Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականներին՝ նոյեմբերի 22-ին թիմերի միջև կայացած խաղի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների պատճառով, հայտնում է TyC Sports-ը:

Մունդիալ 2026-ի որակավորման փուլի հանդիպումը մեկնարկել էր 26 րոպե ուշացումով, քանի որ օրհներգերի ժամանակ տրիբունաներից մեկում բախում էր տեղի ունեցել երկրպագուների միջև: Ոստիկանները կոշտ միջոցներ էին ձեռնարկել, միջադեպին իրենց մասնակցությունն էին ունեցել նաև «Ալբիսելեստեի» ֆուտբոլիստները:

Ֆուտբոլի ղեկավար կառույցը ստադիոնում կարգուկանոն չպահպանելու համար Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիային տուգանել է 58.000 դոլարով, իսկ Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիային՝ 23.500:

Արգենտինան պատժվել է նաև Ուրուգվայի և Էկվադորի հետ տնային խաղերում երկրպագուների խտրական պահվածքի համար: Որակավորման մրցաշարի հաջորդ տնային խաղում աշխարհի գործող չեմպիոները հնարավորություն կունանեն վաճառել տոմսերի 50 տոկոսը:

Նախորդ հոդվածըԶախարովա․ ՌԴ-ն Ռիգայում Մոսկվայի տան սեփականազրկումը համարում է ասպատակություն
Հաջորդ հոդվածըԱդելիա Պետրոսյանը՝ Ռուսաստանի տարվա լավագույն մարզուհի