Ադրբեջանական զինված ուժերը կրակել են ԱՀ արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ. 6 զինծառայող է վիրավորվել

6188

Հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից:

ԱՀ ՊԲ

Նախորդ հոդվածըԱդրբեջանական զինված ուժերի հարձակումից Արցախում վիրավորում է ստացել 6 զինծառայող
Հաջորդ հոդվածըՖԻՖԱ-ի նախագահն առաջարկել է ֆուտբոլի ԱԱ-ն անցկացնել Իսրայելում եւ Պաղեստինում