Ուկրաինայից մեկ օրում ավելի քան 22 հազար փախստական է ժամանել Ռումինիա

333

Ռումինիայի սահմանային անցակետերը մեկ օրվա ընթացքում հատել է Ուկրաինաի 10 486 քաղաքացի, երեքշաբթի հայտնել է երկրի սահմանապահ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Մեկ օրվա ընթացքում երկրի սահմանային անցումները հատել է ավելի քան 107 հազար օտարերկրացի, նրանցից 22 100-ը Ուկրաինայի քաղաքացիներ են։ Այդպիսով, փետրվարի 10-ից Ռումինիա է ժամանել Ուկրաինայի 1 544 897 քաղաքացի»,- ասվում է Ռումինիայի սահմանապահ ոստիկանության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԱդրբեջանական ԶՈՒ-ն կրակել է հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում
Հաջորդ հոդվածըISW․ Բելառուսի ուղղակի մասնակցությունը պատերազմին քիչ հավանական է