‘Ադրբեջանական ընդդիմության առաջնորդ Ջամիլ Հասանլին չի լքի Ադրբեջանը’

831

Ադրբեջանի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին գտնվում է Եվրոպայում, որտեղ հանդիպումներ է ունենում Եվրամիության և Եվրոպայի Խորհրդի պաշտոնական ներկայացուցիչների, ինչպես նաև մի շարք այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հասանլին զրպարտանք և սուտ է որակել իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, թե ինքն այլևս չի վերադառնալու Ադրբեջան:

««Ենի Ազերբայջան» կուսակցության ներկայացուցիչների հայտարարությունները այն մասին, թե ես չեմ վերադառնա Ադրբեջան՝ ցնորք են: Ո՛չ այժմ, ո՛չ էլ հետագայում Ադրբեջանը լքելու մտադրություններ ես չունեմ: Ես այժմ գտնվում եմ եվրոպական երկրներում և հանդիպումների ավարտին՝ հոկտեմբերի 18-ին, կվերադառնամ Բաքու: Մենք չենք կարող երկիրը թողնել Սիյավուշ Նովրուզովի (իշխող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ- խմբ.) նման մարդկանց հույսին և մեկնել ինչ-որ տեղ: Մենք դեռ շատ անելիքներ ունենք մեր երկրում»,- համաձայն contact.az-ի՝ հայտարարել է Հասանլին:

 

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Երկու օր տեղումներ չեն լինի ‘