Ադրբեջանական կողմը կրակել է սահմանին․ Ունենք զոհ եւ վիրավոր

705

Մարտի 7-ին, ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։

Նրանցից մեկը, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։


Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։

ՀՀ ՊՆ

Նախորդ հոդվածըՀազարավոր ռուսաստանցիներ ակցիաների են դուրս եկել ընդդեմ պատերազմի Ուկրաինայում
Հաջորդ հոդվածըԿիևի հետ բանակցությունների մեկնող ռուսաստանյան պատվիրակության ինքնաթիռը վայրէջք է կատարել Բրեստում