Կիևի հետ բանակցությունների մեկնող ռուսաստանյան պատվիրակության ինքնաթիռը վայրէջք է կատարել Բրեստում

485

Ռուսաստանյան պատվիրակության անդամներին տեղափոխող օդանավը վայրէջք է կատարել Բրեստի օդանավակայանում։

Ավելի վաղ РИА Новости-ն տեղեկացրել է, որ Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունների երրորդ ռաունդը նախատեսված է այսօր, ժամը 15։00-ին, նույն վայրում, որտեղ կայացել է երկրորդ ռաունդը՝ Որսորդի տանը։

Քաղաքագետ Յուրի Վոսկրեսենսկին, որը մոտ է հանդիպման կազմակերպիչներին, տեղեկացրել է, որ ուկրաինական պատվիրակությունը բանակցությունների վայր կժամանի Լեհաստանով, կրկին ուղղաթիռներով։ Ըստ նրա՝ «ռուսաստանյան պատվիրակությունը, ըստ տեղեկությունների, նույն կազմով կլինի, իսկ ուկրաինական պատվիրակության կազմը նորից կարող է փոփոխված լինել»։

Բանակցությունների առաջին երկու ռաունդները տեղի են ունեցել Բելառուսի տարածքում փետրվարի 28-ին և մարտի 3-ին։ Երկրորդ ռաունդում կողմերը փոխհամաձայնության էին եկել մարդասիրական միջանցքների փոխադրաձ տրամադրման հարցում՝ բնակչությանը տարհանելու, սննդամթերք և դեղորայք մատակարարելու համար։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԱդրբեջանական կողմը կրակել է սահմանին․ Ունենք զոհ եւ վիրավոր
Հաջորդ հոդվածըՀարց, որ կարեւոր է մեր անվտանգության որեւէ այլ խնդրի համեմատությամբ