Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ

221

Մարտի 19-ին ժամը 14:15-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքից հայտնել են, որ ժամը 13:50-ի սահմաններում, Հերհեր գյուղի 34-ամյա բնակիչ Ս. Համբարձումյանը Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գտնվող «Կնյողանց կալ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, մոտակա ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել տրակտորի ուղությամբ։
Գյուղատնտեսական աշխատանքը դադադարեցվել է։ Տուժածներ չկան։
Դեպքի մասին հաղորդագրությունը փոխանցվել է ռուս խաղաղապահներին։

Արցախի ՆԳՆ

Նախորդ հոդվածըՊՍԺ-ն պատրաստ է 200 միլիոն եվրո վճարել Էրլինգ Հոլանդի տրանսֆերի համար
Հաջորդ հոդվածըԵԱ․ Հայ շախմատիստուհիների հաջող մեկնարկը