ԵԱ․ Հայ շախմատիստուհիների հաջող մեկնարկը

199

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում մեկնարկեց շախմատի կանանց Եվրոպայի 23-րդ անհատական առաջնությունը։

Հայաստանի 6 մասնակիցներից առաջին տուրում հաղթանակ տարան Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը եւ Պոլինա Կոբակը։

Էլինա Դանիելյանն ու Սուսաննա Գաբոյանը խաղացին իրար դեմ եւ հասան ոչ ոքի արդյունքի։ Պարտություն կրեց միայն Աննա Սարգսյանը։

Տիտղոսի համար պայքարում է 35 երկրի 139 շախմատիստուհի: Կանցկացվի 11 մրցափուլ։

Նախորդ հոդվածըԱդրբեջանական մարտական դիրքերից կրակել են Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ
Հաջորդ հոդվածըԱմերիկայի գավաթ․ Արոնյանն ու Սեւյանը պարտվեցին քառորդ եզրափակիչում