‘Ադրբեջանը դադարեցրել է գազի մատակարարումը Ռուսաստան’

945

Հունվարի 13-ից Ադրբեջանը դադարեցրել է գազի մատակարարումը Ռուսաստան: Մատակարարման վերսկսման ժամկետները հայտնի չեն, հաղորդում է «Прайм» գործակալությունը՝ հղում անելով «Գազպրոմին»:

Ադրբեջանը Ռուսաստան է արտահանում օրական 3 միլիոն խմ գազ: Ադրբեջանական գազը Դաղստանը գազով ապահովելու հիմնական աղբյուրներից մեկն է:

Անցյալ տարվա դեկտեմբերին Ադրբեջանը գործարկեց Ռուսաստանը շրջանցող գազամուղի նախագիծը. Կասպից ծովի հատակից գազը Եվրոպա կհասնի Վրաստանի, Թուրքիայի և Հունաստանի տարածքներով, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Քննիչին ու դատախազը չեն ներկայացել Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստին ‘
Հաջորդ հոդվածը‘Քաղաքագիտության այբուբենը’