‘Ադրբեջանը խրախուսում է անիմաստ բռնությունը. Սերժ Թանկյան’

1026

Հունգարիայի կողմից` դատապարտված մարդասպանի հանձնումն ու արդյունքում նրան Ադրբեջանում որպես հերոսի դիմավորելն ու ներում շնորհելը ևս մեկ անգամ ի ցույց դրեցին ադրբեջանցիների միջազգային կերպարը` որպես բռնապետական ղեկավարությամբ մի ժողովուրդ, որը խրախուսում է անիմաստ բռնությունը: Այս մասին հայտարարել է աշխարհահռչակ System of a Down խմբի անդամ, հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը: «Ադրբեջանի դաշնակիցը, բացի Թուրքիայից, նավթն է»,-«Արմենպրես»-ին տրամադրված հայտարարության մեջ նշել է Թանկյանը:

Նրա խոսքով` Հայաստանը իրականում նման հակաէկոլոգիական և ածխածնային դաշնակիցների կարիքն ընդհանրապես չունի: «Հայաստանը կարիք ունի ածխածնաչեզոք, էկոլոգիապես մշտակայուն, գյուղատնտեսական բազմազանությամբ հարուստ ապագայի, որպես իր դաշնակցի»,-նշել է Թանկյանը: Հայաստանի իրական առաջընթացը և երկրի տնտեսական, բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծումը կախված է բնությանը չվնասող գյուղատնտեսության զարգացմանն ուղղված փոխհամաձայնեցված ջանքերից:

Այս կերպ երկիրը կարտադրի ինչպես ներքին սպառման, այնպես էլ արտահանման համար անհրաժեշտ սննդամթերք: Սա ռազմավարական նշանակություն ունեցող խնդիր է` հաշվի առնելով երկրի դեպի ծով ելք չունենալու հանգամանքը, ինչպես նաև թշնամական երկրների հարևանությամբ պայմանավորված աշխարհաքաղաքական մեկուսացումը:

Նախորդ հոդվածը‘Այսօր Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է ‘
Հաջորդ հոդվածը‘Բնապահպանության նախարարությունը զեկույցում թվարկում է հանքարդյունաբերության հասցրած վնասները ‘