Ադրբեջանը մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը խախտել է հրադադարը Արցախում

293

Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։

Հայկական կողմից տուժածներ չկան։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Արցախի ՊՆ

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» Մադրիդում պարտության մատնեց «Ռեալին» (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՍերխիո Բուսկետսը կհեռանա «Բարսելոնայից»