Սերխիո Բուսկետսը կհեռանա «Բարսելոնայից»

185

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» 34-ամյա իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսն ամռանը կհեռանա կատալոնական ակումբից, հաղորդում է իսպանական El Nacional-ը։

Սերխիո Բուսկետսն իր որոշման մասին արդեն հայտնել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտային։

Բուսկետսի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Նրա ծառայություններով հետաքրքրված է ամերիկյան «Ինտեր Մայամին»։

Բուսկետսը «Բարսելոնայում» է հանդես գալիս 2008 թվականից, 711 խաղում խփել է 18 գոլ, կատարել 42 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըԱդրբեջանը մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը խախտել է հրադադարը Արցախում
Հաջորդ հոդվածըG20․ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո առաջին անգամ Բլինքենը և Լավրովը զրուցել են