Ադրբեջանը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը․ ՊԲ

511

Հուլիսի 12-ին՝ ժամը 09:00-ին ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հայտնում է Արցախի ՊԲ մամլո ծառայությունը։

Մինչ այդ ՊԲ-ն հանդես էր եկել մեկ այլ հաղորդագրությամբ, որտեղ նշել էր, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 11-ի ժամը 23:25-ի սահմաններում կրակ են բացել Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

Նախորդ հոդվածըԱնտոնով․ Վիլնյուսում հայտարարությունները հաստատում են ՆԱՏՕ-ի հակառուսաստանյան տրամադրվածությունը
Հաջորդ հոդվածըՏեղի հատվածում ադրբեջանական կրակոցից զինծառայող է վիրավորվել