Անտոնով․ Վիլնյուսում հայտարարությունները հաստատում են ՆԱՏՕ-ի հակառուսաստանյան տրամադրվածությունը

198

Վիլնյուսում, որտեղ տեղի է ունենում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, արվում են հայտարարություններ, որոնք հաստատում են Հյուսիսատլանտյան դաշինքի հակառուսաստանյան լիցքավորվածությունը և այն, որ նա պատրաստ է ավելի շատ զորքեր տեղակայելու ՌԴ սահմանների հարևանությամբ։

Այդ մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը, որի խոսքը մեջբերվել է ռուսաստանյան դիվանագիտական ներկայացուցչության Telegram ալիքում։

«Հայտարարությունները Վիլնյուսում հաստատում են ՆԱՏՕ-ի հակառուսաստանյան տրամադրվածությունը։ Ռուսաստանը, առանց չափազանցության, բնութագրվում է որպես Հյուսիսատլանտյան միության գլխավոր սպառնալիքը։ Մեր երկրի դեմ պայքարի մեջ են նետվել դաշինքի բոլոր պաշարները։ Վաշինգտոնի սանձազերծած «հիբրիդային պատերազմում» փող են դիզում ռազմական արդյունաբերողները, իսկ արևմտյան երկրների սովորական քաղաքացիները վճարում են դրա համար։ Ամերիկյան և նատօ-ական համակարգողների կողմից «սպանդանոց նետված» ուկրաինացիների ճակատագիրը «քչերին է հետաքրքում»»,- ընդգծել է դիվանագետը։

«Ապշեցուցիչ է ճշմարտության բացահայտ խեղաթյուրումը, որ իրենց թույլ են տալիս գագաթնաժողովի մասնակիցները՝ Ռուսաստանի նկատմամբ իրենց ագրեսիվ պահվածքը հիմնավորելու համար։ Մեր թշնամիները առանց ապացույցների փորձում են մեզ վրա դնել եվրոպական անվտանգության կառույցի ճգնաժամի պատասխանատվությունը։ Նորից ձևացնում են, թե չգիտեն նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերի՝ Գորբաչովին տված խոստման մասին՝ դեպի արևելք ՆԱՏՕ-ի չընդլայնման վերաբերյալ։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Վաշինգտոնը և նրա արևմտյան արբանյակները նպատակասլաց կերպով իրենց ռազմական ենթակառուցները մոտեցնում են մեր սահմաններին՝ անընդունելի սպառնալիքներ ստեղծելով Ռուսաստանի Դաշնության անվտանգության համար,- նշել է դեսպանը։- Մենք նահանջելու տեղ չունենք։ Գագաթնաժողովի ագրեսիվ որոշումները չեն խարխլի Ռուսաստանի համոզմունքը՝ իր գործողությունների ճշմարտացիության հարցում։ Մենք ոչ մի կասկած չունենք, որ «հատուկ ռազմական գործողության» խնդիրները լիովին կկատարվեն»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲայդենի վարչակազմը քննարկում է Ուկրաինային ATACMS հրթիռներ մատակարարելու հարցը
Հաջորդ հոդվածըԱդրբեջանը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը․ ՊԲ