‘Ադրբեջանը չի մասնակցելու Ծաղկաձորում կայանալիք շախմատի աշխարհի թիմային առաջնությանը’

1178

Ապրիլի 18-29-ը Հայաստանում կայանալու է շախմատի Աշխարհի թիմային առաջնությունը, որին մասնակցելու են 10 ուժեղագույն հավաքականներ:

Ինչպես հայտնում է Մեդիամաքս գործակալությունը՝ հղում անելով azerisport.com-ին, Ադրբեջանի տղամարդկանց հավաքականը հրաժարվել է մասնակցել Ծաղկաձորում կայանալիք առաջնությանը:

Ադրբեջանցիներն առաջինն էին, որպես 2013 թվականի Եվրոպայի չեմպիոններ՝ իրավունք վաստակել մասնակցելու ԱԱ-ին:

Հայաստանն առաջին անգամ է հյուրընկալելու Աշխարհի թիմային առաջնությունը: Օլիմպիադայի եռակի հաղթող Հայաստանի ընտրանին 2011 էլ դարձել է Աշխարհի թիմային հաղթող:

Նախորդ հոդվածը‘ Գվարդիոլան չի շտապում «Բավարիայի» հետ երկարաձգել պայմանագիրը’
Հաջորդ հոդվածը‘Այսօր Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է’