‘Ադրբեջանը փորձում է սրել իրադրությունը շփման գծում, ինչը չափազանց վտանգավոր է, կարծում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը’

1303

Ադրբեջանը փորձում է սրել իրադրությունը շփման գծում, ինչը չափազանց վտանգավոր է : Այդ մասին ԱրմԻնֆո գործակալությանը հայտարարել է Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա ասելով, այդ նպատակով ադրբեջանական ԶԼՄ-ները տարածում են իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, ավելորդ անգամ սրում են իրավիճակը: Այդ հրապարակումների համաձայն, հայկական զինված ուժերն, իբր, հարձակվել են Նախիջևանի Ջուլֆայի շրջանի Լաքաթաղ գյուղի վրա, որի բնակիչներն ստիպված են հեռանալ իրենց տներից, և Ադրբեջանի զինվորականների շրջանում կան կորուստներ:

Հովհաննիսյանը լուրջ չի համարել նման հաղորդումները, ենթադրելով, որ ադրբեջանական կողմն, ըստ երևույթին, փորձում է արդարացնել իր իսկ կորուստները, որ տվել է հունիսի 5-ին Երասխի ուղղությամբ հայկական դիրքերի ինտենսիվ գնդակոծության և վերջինների պատասխան միջոցառումների ընթացքում:

Նախորդ հոդվածը‘Կոլումբիան՝ նախագահական ընտրությունների շեմին’
Հաջորդ հոդվածը‘Համալիրի դատավարությունը սկանդալիային ընթացք է ստանում’